«Առաքել Մովսիսյանի եղբայրների տունը խուզարկել են ՀՔԾ վարույթում քննվող քրգործի շրջանակներում». ՀՔԾ. ԳԱԼԱ

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներն ազատության մեջ են:

Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել են ՀՔԾ-ից:

«Առաքել Մովսիսյանի եղբայրները եկել են, հարցաքննվել, գնացել են: Նրանք եղել են վկայի կարգավիճակով»,- ասել է ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Մովսիսյան եղբայրների բնակարանները խուզարկել են, սակայն թե ինչ են հայտնաբերել, մամլո խոսնակը չի մեկնաբանել:

«Տունը խուզարկել են, այո, ՀՔԾ վարույթում քննվող քրգործի շրջանակներում»,- ասել է ՀՔԾ մամլո խոսնակը՝ չմանրամասնելով նաև, թե կոնկրետ ինչ քրեական գործի շրջանակներում են հարցաքննել Մովսիսյաններին: