Մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է

Մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է: Այս մասին տեղեկացնում է Երևանի Մետրոպոլիտենի ֆեյսբության էջը: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ ուղևորներ,

✅Տեղեկացնում ենք,որ ժամը 07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է։

✅Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և գնացքների միջև միջակայքը 8,5 րոպե է։

🚇Շնորհակալություն մետրոպոլիտենի հմուտ աշխատակիցներին այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում են իրենց աշխատանքին, քանզի հենց իրենք են Մետրոպոլիտենի հաջողությունները կերտողները և ծառացած դժվարությունները հաղթահարողները»։