Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը
Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը դատարանը մերժեց:

Վերաքննիչ դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների բողոքը։

Նախորդ դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը մեղադրող դատախազին բացարկի միջնորդություն էր ներկայացրել, որն այսօր Վերաքննիչ դատարանը մերժեց։

Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ից կալանավորված է: