Բագրատաշեն-Ալավերդի ավտոճանապարհը միակողմանի փակ է

Մարտի 16-ին, ժամը 07։20-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բագրատաշեն-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակ է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ Բագրատաշեն-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում՝ 800 խմ։

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։