«Պաշտոնական տեղեկագրում հրապարակեցի ՀՀ Սահմանադրության փոփոխությունները»․ Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Քիչ առաջ պաշտոնական տեղեկագրում հրապարակեցի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները»։

Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխություններով նախատեսվում է, որ դադարեցվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը, և դադարեցվում են ՍԴ այն անդամների լիազորությունները, ովքեր 12 տարի և ավելի ժամկետով են պաշտոնավարել։