ՆԱՏՕ-ն չպետք է մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին. Շոլց

Արևմտյան երկրները մտադիր են Ուկրաինային տրամադրել հետագա ֆինանսական և ռազմական աջակցություն, սակայն շարունակում են հավատարիմ մնալ այն դիրքորոշմանը, որ ՆԱՏՕ-ն չպետք է դառնա հակամարտության կողմ։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությանը։

«Դա (զինված ուժերով ՆԱՏՕ-ի չմիջամտելը) այդպես էլ մնում է: Մենք միասնական ենք Ուկրաինայի մասշտաբային աջակցության ու պատերազմին ՆԱՏՕ-ի չմասնակցելու հարցում», – ասել է Շոլցը: .

Նա ընդգծել է, որ արևմտյան երկրները միակարծիք են նրանում, որ «կշարունակեն աջակցել Ուկրաինային ֆինանսապես և ռազմական միջոցներով»։