«Փաշինյանին` իր իսկ մեղքով նսեմացնելու ավելի հաջող քայլ քան Քոչարյանի արձակումն է` չէր կարող լինել»․ քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Փաշինյանին` իր իսկ մեղքով նսեմացնելու ավելի հաջող քայլ քան Քոչարյանի արձակումն է` չէր կարող լինել:

Փաշինյանի իշխանությունն ակնհայտորեն անմեղսունակ վարքագիծ է դրսևորում, որ թույլ է տալիս նախկին ռեժիմի ռևանշ:

Սրանից հետո ինչ էլ որ անի իշխանությունը` մի բան փաստ է. Նիկոլ Փաշինյանը մսխել է իրեն տրված հեղափոխության մանդատը, ոտնատակ տվել հեղափոխության գաղափարը և ինքն իրեն տապալել` տապալելով նաև ժողովրդի հաղթանակը:

Ստեղծվել է մի անհեթեթ իրավիճակ, երբ Փաշինյանի անկարողության և մոլորվածության արդյունքում ստիպված ենք պաշտպանել նրան անվերապահորեն այն ուժերից, որոնց չեզոքացնելու մանդատ էինք տվել նրան: Հասկանալով, որ վարչապետը չի կարողանում կառավարել` ստիպված ենք սատարել նրան այս պայքարում, որը հենց նրա անկարողության արդյունքն է: Դժվար է ասել թե որ պահանջն է հիմա առավել անհրաժեշտ. Փաշինյանի հեռացումը՞ թե՞ նրան անվերապահ սատարելն այս փուլում:

Ամեն դեպքում այս վարչապետն այլևս չի կարող կառավարել:

Իր թավիշով նա նախևառաջ խեղդում է սեփական ժողովրդին և նրան նետում քաղաքական անտեղի և խիստ վտանգավոր ցնցումների մեջ»: