Բժիշկը կասկածի դեպքում պարտավոր է պացիենտի մասին հաղորդում տալ.ԱԺ-ն քննարկեց կառավարության առաջարկը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրինագիծը, որով, ի թիվս այլ լրացումների, առաջարկվում է բուժաշխատողի համար որպես պատականություն ամրագրել բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում ներկայացնելն այն դեպքերում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դա բռնության կամ հակաօրինական այլ գործողությունների արդյունք է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ մայիսի 5-ի նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախագծով նախատեսվում է սահմանել անձնական տվյալների՝ մասնավորապես, բժշկական գաղտնիքի մշակման, փոխանցման համար իրավական կարգավորումներ՝ ներառյալ պատասխանատվություն նախատեսող դրույթներ. ապահովելու քաղաքացիների անձնական կյանքը, հարգելու մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների գաղտնիության պահպանման սահմանադրական իրավունքները: Նախատեսվում է ամրագրել պացիենտների իրավունքների և պարտականությունների ավելի հստակ շրջանակ՝ ապահովելով նաև նրանց իրավունքների առավել արդյունավետ իրացումը, սահմանել իրավական հիմքեր և կարգավորումներ՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման և կիրառման համար: Նախատեսվում է օրենսդրորեն կանոնակարգել արտակարգ իրավիճակների, ռազմական, ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները, ճշգրտել բժշկական փորձաքննությունների ցանկը, լրացնել օրենսդրական բացերը, սահմանել պարտադիր դատբաժշկական փորձաքննությունների դեպքերը և ձևերը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։