Արցախի այն քաղաքացիները, ովքեր Արցախում ունեն մշտական կացարաններ, գրեթե ամբողջությամբ գտնվում են Արցախում․ Մանե Թանդիլյան

Արցախում հաշվառում ունեցող անձանց տրամադրվող աջակցության միջոցառման շահառուների 95 տոկոսը՝ մոտ 87,000 հոգի արդեն ստացել է աջակցություն, ընդ որում ավելի քան 47,000 հոգի աջակցությունը ստացել է Արցախփոստի բաժանմունքներից։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի սոցիալական և բնակարանային հարցերի ապահովման նախարար Մանե Թանդիլյանը։

Այս միջոցառման շահառու չեն աշխատանք ունեցողները, այդ թվում պետական, և 18-55 տարեկան տղամարդիկ։

«Սա վկայում է այն մասին, որ Արցախի այն քաղաքացիները, ովքեր Արցախում ունեն մշտական կացարաններ, գրեթե ամբողջությամբ գտնվում են Արցախում», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանե Թանդիլյանը։