«Ու՞մ էր խանգարում Պարույր Հայրիկյանը». ըստ Ռոբերտ Մելքոնյանի, տեղի ունեցածը «ստոր, տմարդի արարք է»

«Ու՞մ էր խանգարում Պարույր Հայրիկյանը». ըստ Ռոբերտ Մելքոնյանի, տեղի ունեցածը «ստոր, տմարդի արարք է»
«Ու՞մ էր խանգարում Պարույր Հայրիկյանը». ըստ Ռոբերտ Մելքոնյանի, տեղի ունեցածը «ստոր, տմարդի արարք է»

Պարույր Հայրիկյանի հետ կատարվածին է անդրադարձել նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ հրազենային վնասվածքներով, նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ինչպես «Մեդիալաբին» տեղեկացրել են բուժհիմնարկից, Հայրիկյանը ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժնում, բժիշկները պատրաստվում են վիրահատության:

«Դե’ շատ հարթ, հանգիստ, քաղաքակիրթ էր ընթանում ընտրությունների քարոզարշավը… «Անհապաղ» պետք էր որեւէ բան, որպեսզի քննադատեին իշխանություններին, շահարկեին, վարկաբեկեին միջազգային կառույցների առաջ…Թե չէ ու՞մ էր խանգարում Պարույր Հայրիկյանը…Ստոր, տմարդի արարք է սա, ուրիշ ոչինչ…»,-տեղի ունեցածին է անդրադարձել Ռոբերտ Մելքոնյանը` գրառում կատարելով Ֆեյսբուքի իր էջում:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին Պարույր Հայրիկյանը առաջադրված թեկնածուներից մեկն է:

© Medialab.am