Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոց-Կոմիտասի պողոտա խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոց-Կոմիտասի պողոտա հատվածում: 

Դավթաշենի կամրջից եկող ու Կոմիտասի պողոտային հատվող նախկին 3 երթևեկելի գոտու փոխարեն (ձախ, ուղիղ, ուղիղ և աջ), ձախով դեպի Կոմիտասի պողոտա բարձրացող երթևեկելի ևս մեկ գոտի կավելանա (ձախ, ձախ, ուղիղ և աջ): 

Այսպիսով՝ այդ հատվածում կգործի երթևեկելի 4 գոտի: 

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ: