Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. 26-ամյա վարորդը մահացել է

Դեկտեմբերի 1-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 29-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել. 26-ամյա վարորդ Հայկ Գևորգյանը մահացել է:

Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։