Արարատ Միրզոյանը շնորհավորել է Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ։

Փառք նրանց, ովքեր կերտեցին այս հաղթանակը։ Այս հաղթանակը երբեք չի զիջվելու։

Փառք նրանց, ովքեր ընկան մարտում։ Նրանց հիշատակը երբեք չի մոռացվելու։

Փառք բոլոր հերոսներին։ Նրանք կերտեցին մեր պատմության ամենապանծալի էջերից մեկը։

Կեցցե՛ Ազատ Արցախը»։