Հայ-ադրբեջանական բանակցությունների ֆոնին Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է TRT Global-ը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության իր աղբյուրներին։
Նշվում է, որ Հաքան Ֆիդանը հուլիսի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Ըստ աղբյուրների, զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքը, մտքեր փոխանակել ստեղծված իրավիճակի և հնարավոր ապագա քայլերի վերաբերյալ։



















