Մեկդ Իլյուշին ասեք, բա խի՞ Մատաղիս չի այցելում․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մեկդ Իլյուշին ասեք, բա խի՞ Մատաղիս չի այցելում։Հա մեկ էլ են հող պաչողին էլ կարա տանի հետը»։

Հովհաննիսյանը նկատի ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա կնոջը, որը հայտարարել էր, որ Արցախ մուտք գործելուց համբուրելու է արցախյան հողը։

Մինչ այդ Ալիևը թվիթերյան էջում գրել էր, որ ադրբեջանակն ուժերին հաջողվել է գրավել Մատաղիսը, սակայն հայկական կողմը չի հաստատում այդ տեղեկությունը։