Ադրբեջանը չունի խաղաղության որևէ մտադրություն և չի սահմանափակվելու միայն Արցախով․ Արման Թաթոյան

Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Արցախով և չունի խաղաղության որևէ մտադրություն` անկախ Արցախի հարցից:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արման Թաթոյանը։

«Ադրբեջանական իշխանության նպատակը մեր զգոնությունը թմրեցնելն է և կեղծ խաղաղության շղարշով ագրեսիան առաջ տանելը, հայկական ինքնության ոչնչացումը:

Հիմա նրանց պետական քաղաքականության հիմնարար նպատակներից են մեր հասարակության պառակտումն ու լարվածությունը խորացնելը, Հայկական սփյուռքի հետ բոլորիս թշնամացնելը:

Շնորհակալություն ենք հայտնում միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանին և Գառնիկ Քերքոնեանին ապացույցների ամրագրման ու վերլուծության հարցերում անփոխարինելի աջակցության համար:

Այս ամենն ապացույցներով վեր է հանված`բոլոր անհրաժեշտ հիմնավորումներով»,- գրել է նա: