Հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմն անցկացրել է գործնական պարապմունք. ՀՀ ՊՆ


Հունիսի 24-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմն անցկացրել է գործնական պարապմունք. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Բարձրլեռնային բարդ տեղանքում զինծառայողները ներդաշնակ գործողություններով կատարել են առաջադրված մարտական խնդիրը․ ոչնչացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու կրակակետերը և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։

Հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանման զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։