ԵՄ դեսպանն այցելել է Արդարադատության նախարարին

ԵՄ դեսպանն այցելել է Արդարադատության նախարարին
ԵՄ դեսպանն այցելել է Արդարադատության նախարարին

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր արդարադատության նախարարությունում հանդիպում է ունեցել նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի հետ։

Դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու առթիվ:

Կողմերը քննարկել են արդարադատության ոլորտում իրականացվելիք բարեփոխումներն ու դրանց իրականացմանն ուղղված աշխատանքներում Եվրոպական միության օժանդակությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջը: