Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են պահպանել ստատուս-քվոն սիրիական Իդլիբում.Factor

Անկարան և Բաքուն պայմանավորվել են Սիրիայի Իդլիբում պահպանել ստատուս-քվոն նախօրեին Սոչիում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը։ Այս մասին Middle East Eye-ին ասել է մի թուրք բարձրաստիճան պաշտոնյա։

Էրդողանի և Պուտինի հանդիպումը կայացավ Իդլիբում ռուսական ավիահարվածների աճի և Թուրքիայի կողմից լրացուցիչ զորքերի տեղափոխման ֆոնին։ «Իդլիբում փոփոխություն չկա։

Մենք այնտեղ կպահպանենք ստատուս-քվոն»,- հանդիպումից հետո լրատվամիջոցին ասել է թուրք պաշտոնյան։ Նշվում է, որ դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Թուրքիան համաձայնել է զիջումների գնալ Իդլիբում՝ ներկա համաձայնությունը պահելու համար։

Հիշեցնենք, որ Պուտինի ու Էրդողանի հանդիպումը տեղի է ունեցել երեկ։ Այն տևել է շուրջ 3 ժամ։  

Այս մասին հայտնում է Factor.am-ը: