Ռուսաստանը Ադրբեջանից, այնուհետև Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկել դիզելային վառելիք և պարարտանյութ: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Հայաստանին է հասնում 1 984 տոննա դիզելային վառելիք և 135 տոննա պարարտանյութ:
Ավելի վաղ, Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան էր տեղափոխվել հացահատիկ: Մասնավորապես, փետրվարի 1-ի դրությամբ Ադրբեջանից Հայաստան էր ուղարկվել մոտ 19 900 տոննա հացահատիկով բեռնված 285 վագոն:
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են Ադրբեջանի տարածքով Հայաստանից դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ կազմակերպելու հնարավորությունը:



















