Փրկարարները վթարների մասին ահազանգեր են ստացել

Մայիսի 10-11-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Գեղարքունիքի մարզի Չկալովկա և Ծովինար գյուղերում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 4 տուժած։