ԱԱԾ պարզաբանումը՝ Արմավիրում «ադրբեջանցիների» հայտնվելու մասին

Ս.թ-ի օգոստոսի 19-ին «Արմավիրում ադրբեջանցիներ են հայտնվել, նրանք իրենց ագրեսիվ են պահել» վերնագրով «Հրապարակ» օրաթերթում հրապարակված նյութի վերաբերյալ հասարակությանը իրազեկում ենք, որ հրապարակման մեջ նշված անձանց ինքնությունը պարզաբանվել է։

Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային անվտանգության նախարարությունը։

«Վերջիններս հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, որոնք օրինական հիմունքներով բնակվում և աշխատում են Հայաստանի Հանրապետությունում»,-նշվում է հայտարարության մեջ։