Սեդա Սաֆարյանը ընտրություններին կմասնակցի «Հանուն Հանրապետության» կուսակցության ցուցակով

Փաստաբան Սեդա Սաֆարյանը հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Հանուն Հանրապետության» կուսակցության համամասնական ցուցակով:

«Հարգելի համակիրներ, հետևորդներ և հայրենակիցներ, ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ Սեդա Սաֆարյանըմեր կուսակցության հետ մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին», – տեղեկացնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը: