Մեկ օրում հրդեհի հինգ ահազանգ է ստացվել

Մարտի 20-ից 21-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 2500 քմ,

Արմավիրի մարզի Վանանդ գյուղում՝ 1․5 հա,

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 2000 քմ, 

Սյունիքի մարզի Սրաշեն գյուղում՝ 1 հա, Կապան քաղաքում՝ 500 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 3 հա։