«Հրապարակ». Ծառուկյանն ու Քոչարյանը հանդիպել են Լուկաշենկոյի քավորությամբ

«Հրապարակ». Ծառուկյանն ու Քոչարյանը հանդիպել են Լուկաշենկոյի քավորությամբ
«Հրապարակ». Ծառուկյանն ու Քոչարյանը հանդիպել են Լուկաշենկոյի քավորությամբ

«Հրապարակ»-ը գրում է, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում կլինի մայիսի 28-ին: Երջանիկ պատահականությամբ, նույն օրը Մոսկվայից Հայաստան կվերադառնա նաև Ռոբերտ Քոչարյանը:

«Փորձագիտական շրջանակները ոչ միայն չեն բացառում, որ նրանք հանդիպել Են Բելւսռուսում Լուկաշենկոյի քավորությամբ, այլև գտնում են, որ Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի այցերը Բելառուս և Ռուսաստան սիմվոլիկ «մետկաներ» էին, որով Ռուսաստանին ցանկանում էին հասկացնել, թե ով է իրենց իրական բարեկամը Հայաստանում, որ, ի տարբերություն Տիգրան և Սերժ Սարգսյանների, ցանկանում է Լուկաշենկոյի հետ հավասար մտնել Եվրասիական միություն»,- ապա թերթը հավելում է.

«Ինչն էլ կարծես թե գնահատվել է Ռուսաստանի կողմից՝ թույլ տալով լքել կոալիցիան: Իսկ թե ինչ երաշխիքներ է տվել սեփական օլիգարխ Խոդարկովսկուն արդեն տասը տարի բանտում պահող Ռուսաստանի ղեկավարը հայաստանյան ֆավորիտին, աղբյուրները լռում են»:

© Medialab.am