ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական մասնագետները Արցախի Մարտակերտ քաղաքի դաշտային հոսպիտալում օգնություն են ցուցաբերել ավելի քան 250 բնակչի։
Ըստ աղբյուրի, տեղի բնակիչներին բժշկական օգնություն է ցուցաբերվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներում տեղակայված դաշտային հոսպիտալներում՝ նեղ մասնագիտական բժշկական անձնակազմերի կողմից։
Խաղաղապահ զորակազմում ընդգրկված է 60 մասնագետ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, ռեանիմատոլոգներ, թերապևտներ և այլն։
Դաշտային հոսպիտալների աշխատանքի մեկնարկից ի վեր բուժօգնություն է ստացել ավելի քան 1200 բնակիչ, այդ թվում ՝ 157 երեխա։
Դիմած բոլոր քաղաքացիները ստացել են խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ: Տեղի բնակիչների դժգոհությունները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման հետ։