Թումանյանի արձանը տեղադրվելու է Իտալիայի նախագահական «Կուիրինալե» պալատի մոտ գտնվող այգում

Թումանյանի արձանը տեղադրվելու է Իտալիայի նախագահական «Կուիրինալե» պալատի մոտ գտնվող այգում
Թումանյանի արձանը տեղադրվելու է Իտալիայի նախագահական «Կուիրինալե» պալատի մոտ գտնվող այգում

Հռոմում Հովհաննես Թումանյանի արձանը տեղադրվելու է Իտալիայի նախագահական «Կուիրինալե» պալատի հարևանությամբ գտնվող այգում:

Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Այն, նախնական պայմանավորվածության համաձայն, լինելու է կիսանդրի: Հեղինակը և նյութը, որից պատրաստված է լինելու կիսանդրին, դեռևս որոշված չեն՝  հաշվի առնելով այն հանգամանքը, որ արձանն իտալական կողմի պահանջով պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Առայժմ հստակեցված չէ՝ արձանը պատրաստվելու է Հայաստանում, թե Իտալիայում։ Աշխատանքներ են տարվում 2020թ. ընթացքում կիսանդրին տեղադրելու ուղղությամբ։