Առանց մեկնաբանության. Իշխանության եւ ընդդիմության համատեղ հայտարարությունը

Առանց մեկնաբանության. Իշխանության եւ ընդդիմության համատեղ հայտարարությունը
Առանց մեկնաբանության. Իշխանության եւ ընդդիմության համատեղ հայտարարությունը

Գրեթե երկու ժամ տեւած իշխանություն-ընդդիմություն հինգերորդ հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
«Քննարկվեց օգոստոսի 9-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպը, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումը ուրբաթ օրը, նաև պայմանավորվում ենք առայժմ ձեռնպահ մնալ միջադեպի քննարկման մանրամասների մասին մեկնաբանություն տալուց։ Շնորհակալություն, մենք նաև պայմանավորվել ենք որևէ հարցի չպատասխանել»,- հայտարարության տեքստն է կարդացել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, որից հետո կողմերը հեռացել են հանդիպման վայրից:

© Medialab.am