Երբեք չէի կարող պատկերացնել, որ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանն արդարացվելու է Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում. Սուրենյանց

Երբեք չէի կարող պատկերացնել, որ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանն արդարացվելու է Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում։ Ադ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական գործիչ Սուրեն Սուրենյանցը:

«Սրա համար Փաշինյանն, անշուշտ, քաղաքական պատասխանտվություն է կրում, ընդ որում՝ ոչ միայն Մարտի 1-ի գործի ողնաշարը ջարդելու, այլ նաև՝ քաղաքական ռևանշիզմի առջև “կանաչ լույս” վառելու համար։

Հիմա անհրաժեշտ են քաղաքական և ինստիտուցիոնալ կրեատիվ լուծումներ՝ հին համակարգի ռեստավրացիան բացառելու համար։ Սա պետք է անենք դեմոկրատական բոլոր ուժերով՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ վարքագիծ կդրսևորի իշխանությունը», -նշել է նա։