Մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն փոփոխություններ

Սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ։Այս մասին տեղեկացնում են Երևանի Մետրոպոլիտենից:

«Առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00-ն, գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 4,5-ից 5 րոպե՝ նեկայիս 6 րոպեի փոխարեն։

Բոլորին մաղթում ենք արագ, անվտանգ ու անխափան երթևեկություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։