Ինչպես են փորձում տապալել Նազարբաևի արձանը․ տեսանյութ

Ղազախստանում իրավիճակը ծայրահեղ լարված է։ Ալմաթիում չորեքշաբթի ընթացող բողոքի ակցիաների մասնակիցները հրկիզում են քաղաքի կենտրոնում գտնվող մեքենաները և հատուկ տեխնիկան։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի խոսքերով՝ կան զոհեր և վիրավորներ։

Տելեգրամյան ալիքներում տեսանյութեր տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես են ցուցարարները Ալմաթիի շրջանի Տալդիկորգան քաղաքում փորձում տապալել Նազարբաևի արձանը։