Ոստիկանության Սիսիանի բաժնի պետը ծառայության մեջ է և կատարում է իր պարտականությունները. պարզաբանում

ԶԼՄ-ներում ու սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, իբր ոստիկանության Սիսիանի բաժնի պետին ազատել են աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար։ Այդ մասին նշվում է ՀՀ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ. 

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկանության Սիսիանի բաժնի պետը ծառայության մեջ է և կատարում է իր պարտականությունները։ Խորհուրդ ենք տալիս չճշտված տեղեկություններ չհրապարակել»,- նշում են ոստիկանությունից։