Եթե միջազգային հանրությունն ի զորու չէ պարտադրել դադարեցնել զինամթերքի մատակարարումն Ադրբեջանին, Արցախից կարող են խոցել զինամթերք տեղափոխող ինքնաթիռները․ Աշոտյան

Ստորագրահավաքին միացած պատգամավորների նկատմամբ ճնշումներ են եղել. Աշոտյան. «Հայկական Ժամանակ»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Եթե միջազգային հանրությունն ի զորու չէ պարտադրել դադարեցնել զինամթերքի մատակարարումն Ադրբեջանին, ի՞նչ է մնում Արցախին, եթե ոչ բարոյական իրավունքը՝ խոցելու պատերազմի ընթացքում Ադրբեջան զենք, զինամթերք եւ սպառազինություններ տեղափոխող ցանկացած ինքնաթիռ, նախապես այդ մասին հայտարարելով։

Մեր հայրենակիցների անվտանգությունն ու կյանքը ապահովելու այլ միջոց «աշխարհը», կարծես, մեզ չի թողնում»։