«Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս». Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին. Տեսանյութ

«Ես ինձ վատ եմ զգում այն հանգամանքից, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ նման բացասական վերաբերմունք կա: Վատ է, որ այս տարիների ընթացքում այդքան վատ համբավ եք ձեռք բերել: Այս գործը Ձեր թափի գործը չէ»,- դիմելով դատավոր Արմեն Դանիելյանին՝ ասաց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը:

Նա դատավորին կրկին հորդորեց ինքնաբացարկ հայտնել: «Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս: Այս քրեական գործն ամբողջությամբ կարված գործ է, և մարդիկ այս գործը կարելու համար շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու շատ խիստ»,- պնդեց Քոչարյանը: 

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում