Դանակահարություն Նոր Խարբերդ գյուղում․ Մասիսի ոստիկանների բացահայտումը․ Տեսանյութ

Փետրվարի 6-ին, ժամը 21-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի 21-ամյա մի բնակիչ:

Հիվանդանոցում տուժողը հայտնել էր, որ Այնթապ գյուղում վիճաբանության ժամանակ անծանոթ երիտասարդ է իրեն դանակահարել: Բժշկական կենտրոնում համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում պարզվեց, որ դեպքը ոչ թե Այնթապ, այլ Նոր Խարբերդ գյուղում է կատարվել: 

Ձեռք բերված տեղեկությունների համաձայն` ժամը 19-ի սահմաններում գյուղի 31-րդ փողոցի տներից մեկի դիմաց, մեքենա վարելիս մեկը մյուսին չզիջելու պատճառով ծագած վեճի ժամանակ, տուժողին դանակահարել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ:

Փետրվարի 7-ին, ժամը 10.30-ի սահմաններում, կասկածվողը Նոր Խարբերդ գյուղից բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն: 
Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությանը։