«52 օր անց զինծառայողը դուրս կգա հացադուլից»

«52 օր անց զինծառայողը դուրս կգա հացադուլից»
«52 օր անց զինծառայողը դուրս կգա հացադուլից»

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում 52 օր առաջ հացադուլ հայտարարած զինծառայող Սուրեն Կիրակոսյանն այսօր հավանաբար կդադարեցնի այն, հաղորդում է Epress.am-ը:

Սուրենին կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ նա կլինի բժիշկների անմիջական հսկողության տակ: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Սուրենի մայրը՝ Զվարթ Կիրակոսյանը, ով վերադարձել է Գորիսից, որտեղ երեկ կայացել էր Սուրենի գործով դատական նիստը:

«Թեև 52 օր տղաս անասելի տանջանքներ տարավ՝ համարյա քայքայվել է ու աննկարագրելի տեսք ընդունել, դա կփաստեն մի շարք մարդիկ, այդ թվում ինձ հետ Գորիս եկած զոհված զինծառայողների մայրերը, ովքեր նույնպես հանկարծակիի են եկել Սուրենին տեսնելով, այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ մեզ հաջողվեց նրան համոզել դուրս գալ հացադուլից», – ասել է մայրը:

Նա նշել է, որ ամենակարևորն այն է, որ այսօրվանից որդին կլինի բժիշկների անմիջական հսկողության տակ, քանի որ հացադուլից դուրս գալու ընթացքը նույնպես մի շարք բարդություններին հետ է կապված:

© Medialab.am