Նոր տեղեկություններ 40-ամյա զինծառայողի մահվան մասին

Նոր տեղեկություններ 40-ամյա զինծառայողի մահվան մասին
Նոր տեղեկություններ 40-ամյա զինծառայողի մահվան մասին

Այսօր առավոտյան Երևանի Նուբարաշեն 5-րդ փողոցում ձախ կրծքավանդակին ստացած հրազենային վնասվածքից մահացածը պայմանագրային զինծառող, ենթասպա 40-ամյա Վարդան Արտուշի Խաչատրյանն է: Պայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է մեքենայի մեջ: Այդ մասին «Pastinfo.am»-ին հայտնեցին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) և 235 –րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Կարդալ ավելին