«Մոսկվան մտադիր է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը».Լավրով.«Ազատություն»

«Ռուսաստանը մտադիր է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը», – այսօր Մոսկվայում, իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Մենք շահագրգիռ ենք նաև տրանսպորտային կապերի բացմամբ և սահմանների դելիմիտացիայով», – նշել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը։