Գործադուլի պատճառով Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի «Զվարթնոց» այսօր կիրականացվեն ուշացումով

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Իտալիայի Օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների կողմից հայտարարվել է սույն թվականի հունվարի 14-ին գործադուլ՝ չորս ժամ տևողությամբ:

Այն նախատեսվում է սկսել Իտալիայի տեղական ժամանակով ժամը 13:00-ից մինչև 17:00, որի ընթացքում մի շարք թռիչքներ չեղարկվելու են: Հաշվի առնելով այն փաստը, որ հունվարի 14-ին նախատեսվում է իրականացնել Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի Զվարթնոց օդանավակայան Իտալական Հռոմ և Միլան քաղաքներից, ուստի անհրաժեշտություն է առաջացել թռիչքները իրականացնել ուշացումներով, նախապես սահմանված չվացուցակի ապահովման անհնարինության պատճառով:

Համաձայն Ryanair ավիաընկերությունից ստացված տեղեկատվության՝

Միլան – Երևան FR4456 չվերթը Միլանի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին Միլանի ժամանակով ժամը 08:40-ին:

Երևան – Միլան FR4457 չվերթը Զվարթնոց օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին տեղական ժամանակով ժամը 16:20-ին: ​

Հռոմ – Երևան FR4454 չվերթը Հռոմի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին Հռոմի ժամանակով ժամը 17:00-ին:

Երևան – Հռոմ FR4455 չվերթը Զվարթնոց օդանավակայանից կմեկնի հունվարի 15-ին տեղական ժամանակով ժամը 00:20-ին: ​ ​

Ուղեւորներին հորդորում ենք հետեւել Ryanair-ի կողմից ստացվող հաղորդագրություններին»։

Հարգելի քաղաքացիներ,Տեղեկացնում ենք Ձեզ, որ Իտալիայի Օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների կողմից…

Gepostet von Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee am Montag, 13. Januar 2020