ԱՄՆ Պեդտեպն իր քաղաքացիներին հորդորել է շտապ հեռանալ Իրաքից. Lragir.am

ԱՄՆ Պեդտեպն իր քաղաքացիներին հորդորել է շտապ հեռանալ Իրաքից. Lragir.am
ԱՄՆ Պեդտեպն իր քաղաքացիներին հորդորել է շտապ հեռանալ Իրաքից. Lragir.am

Lragir.am-ԱՄՆ Պետական դեպարտամենտը հորդորել է իր քաղաքացիներին անմիջապես լքել Իրաքը աճող լարվածության պատճառով: Հայտարարությունում քաղաքացիներին կոչ է արվում նաև հեռու մնալ Իրաքում ԱՄՆ դեսպանատան տարածքից, որն օրեր առաջ հարձակման էր ենթարկվել:

Հիշեցնենք, որ Բաղդադում ցուցարարները հարձակվել էին ԱՄՆ դեսպանատան վրա, որում Վաշինգտոնը մեղադրել էր Թեհրանին: Ի պատասխան՝ ամերիկյան ուժերը Բաղդադում սպանել են իրանցի հայտնի գեներալ Ղասեմ Սուլեյմանիին: