Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է առաջնահերթություն մնալ ԱՄՆ-ի համար՝ չնայած աշխարհում տիրող իրադրությանը

Չնայած աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին՝ Հարավային Կովկասում խաղաղությունը ԱՄՆ-ի համար շարունակում է առաջնահերթություն մնալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդան Պատելը։

Ճեպազրույցի ժամանակ լրագրողը հիշեցրել է սեպտեմբերին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունը, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են Վաշինգտոն ուղարկել իրենց պաշտոնյաներին՝ հերթական հանդիպման, և հարցրել է՝ արդյոք Վաշինգտոնը դեռևս երկու երկրների միջև բանակցությունների համար հնարավոր տարբերակ է։

«Այն ամենից զատ, ինչ, իհարկե, կատարվում է աշխարհում և ինչը շատ մեծ ուշադրության է արժանանում այս սենյակում, այդ երկու երկրների միջև խաղաղությունը շարունակում է մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար առաջնահերթություն մնալ, և այդ հարցում այս գերատեսչությունը կշարունակի ներգրավված մնալ», – պատասխանել է Վեդանտ Պատելը։