Տեղ համայնքում կարկուտից ստակել են բնակչի 20-ից ավելի ոչխար

Սյունիքի մարզի «Լաստ» լրատվականը տեղեկացնում է, որ մարզի Տեղ համայնքի բնակիչ Էդգար Ավագյանի անասունները կարկուտի հարվածից սատկել են։

«Սիսիանի տարածաշրջանի բարձրադիր արոտավայրում տեղացած հորդառատ անձրևի և կայծակի հետևանքով փոքր եղջերավոր անասուններից 28-ը սատկել են, մոտ 10-ն էլ կիսասատկած վիճակում են։ Էդգար Ավագյանը հայտնվել է անելանելի վիճակում։ Ընտանիքի հոգսը լուծում էր անասնապահությամբ, և մոտ 40 փոքր եղջերավոր անասունի կորուստը տնտեսական մեծ վնաս է նրա ընտանիքի համար։ Թե ինչպիսի աջակցություն կտրամադրվի բնական աղետից տուժած Ավագյանների ընտանիքին, առայժմ պարզ չէ», -գրում է լրատվամիջոցը։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=140284954409724&id=113243740447179