Քովիդից մահացել է 3 մարդ

Հայաստանում ապրիլի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 540 դեպք, որից 410 հազար 42-ը`առողջացած, 8616-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2205 բուժառու:

Մեկ օրում կատարվել է 2063 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք, առողջացել է 55 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 977 հազար 286 -ի:

Այդ մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: