Նաֆթալի Բենետը դարձել է Իսրայելի վարչապետ

Իսրայելի վարչապետ է դարձել «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենետը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կնեսետի պաշտոնական կայքը, Իսրայելի նոր կառավարությունը ստացել է Կնեսետի վստահության քվեն․ 60 պատգամավոր կողմ է քվեարկել, 59-ը՝ դեմ։

Առաջիկա երկու տարիներին երկրի վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Նաֆթալի Բենետը, ինչից հետո կոալիցիոն համաձայնագրի համաձայն՝ վարչապետի պաշտոնը կստանձնի Յաիր Լապիդը։

Բենիամին Նեթանյահուն, որն ավելի քան 12 տարի զբաղեցնում էր Իսրայելի վարչապետի պաշտոնը, կդառնա խորհրդարանական ընդդիմության առաջնորդը