Վահագն Խաչատուրյանը մեկնել է Ուրուգվայ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 13-15-ը պաշտոնական այցով գտնվելու է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում:

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Ուրուգվայի բարձրագույն ղեկավարության, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։