Արդարադատության նախարարի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում․ Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արդարադատության նախարարի մի քանի թեկնածու կա, որոնց վերաբերյալ քննարկումներ են ընթանում։

«Դեռևս որոշում չկա, քննարկումները շարունակվում են։ Ես կարծում եմ, որ ընտրությունը կանգնելու է այն անձի վրա, որը կդիտարկվի, որ ոլորլի բարեփոխումների տեմպով ու որակով կկարողանա արձանագրել բեկումնային փոփոխություն»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Նա հավելեց, որ թեկնածուների անունները նպատակահարմար չի համարում այսօր հնչեցնել։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական էր ներկայացրել։