Ի՞նչ կապ ունի բնապահպանության նախարարը «Լիդիան Արմենիա» ընկերության հետ. Տեսանյութ

Ի՞նչ կապ ունի բնապահպանության նախարարը «Լիդիան Արմենիա» ընկերության հետ. Տեսանյութ
Ի՞նչ կապ ունի բնապահպանության նախարարը «Լիդիան Արմենիա» ընկերության հետ. Տեսանյութ

Factor tv-ի հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ։ 

– Պարո՛ն Գրիգորյան, Ձեզ մեղադրում են «Լիդիան» ընկերության հետ կապ ունենալու մեջ, թեկուզ և կարճ ժամանակով, բայց աշխատել եք խորհրդական պայմանագրով։ Կարող եք կոնկրետ ասել, թե ինչ կապ եք ունեցել, և արդյոք դա չի նշանակում, որ դուք ինչ-որ տեղ նաև կաշկանդված եք այդ ընկերության հետ Ձեր որոշումներում։

– Դա ապատեղեկատվություն է, ես երբեք չեմ աշխատել «Լիդիանի» համար ոչ որպես կոնսուլտանտ, ոչ միայն «Լիդիանի» համար, ոչ որևիցե հանքարդյունաբերական կազմակերպության համար։ Ես իմ կարիերայի ընթացքում աշխատանքի առաջարկներ եմ ունեցել Հայաստանում գործող մի քանի հանքարդյունաբերական կազմակերպություններից՝ աշխատելու բավականին բարձր պաշտոններում, ես մերժել եմ, քանի որ հանքարդյունաբերական կազմակերպությունում չեմ ցանկացել աշխատել։ Ես աշխատել եմ բրիտանական խորհրդատվական կազմակերպությունում, որը ընդհանուր բնույթի խորհրդատվական աշխատանքներ է կատարում ամբողջ աշխարհում, ես եղել եմ իրենց միջազգային խորհրդականը։

– Եվ այդ աշխատանքի ժամանակ առնչություն ունեցե՞լ եք «Լիդիան Արմենիայի» կամ ընկերության հիմնադիրների հետ։ ՛

– «Լիդիանի» հետ ես որևիցե աշխատանքային, պարտավորությունների առումով, որևիցե գործարքային հարաբերություն երբևիցե չեմ ունեցել։

– Այդ դեպքում ինչո՞ւ են $եզ մեղադրում այդ հարցում։

-Որովհետև, կարծում եմ, այլ մեղադրելու տարբերակներ, որ կարող էին լինել՝ կոռուպցիոն սկանդալներ, հանքատեր, հէկատեր որևիցե տարբերակ չկա, և խոսում են այդ մասին։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: 

http://www.youtube.com/watch?v=UkexGkpUUfM