Արցախի Մարտունու քաղաքապետը հրաժարական է ներկայացրել Արայիկ Հարությունյանի հորդորով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր իմ հորդորով Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը, հայտնի միջադեպով պայմանավորված, հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հայկն իմ լավագույն ընկերներից է, ում անվերապահորեն վստահել եմ «Ազատ Հայրենիք» կուսակցության շրջանային գրասենյակի պատասխանատուի պաշտոնը: Նա մեր երկրի լեգենդար ազատամարտիկներից է, օրինակելի զինվորականի ճանապարհ է անցել և իր ժողովրդին ու հայրենիքին մատուցել անգնահատելի ծառայություններ:

Համոզված եմ՝ անկախ հանգամանքներից՝ նա շարունակելու է մնալ մեր երկրի նվիրյալ զինվորը»: