Իտալիայի նոր կառավարությունը երդմամբ ստանձնել է պարտականությունները

Իտալիայի նոր կառավարությունը՝ «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջիա Մելոնիի գլխավորությամբ, հոկտեմբերի 22-ին  նախագահ Սերջիո Մատարելլայի ներկայությամբ Քվիրինալ պալատում հավատարմության երդում է տվել Հանրապետությանը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է RaiNews24 հեռուստաալիքը:

Նախարարներն ու վարչապետը երդվել են ծառայել Իտալիայի բարօրությանը և ստորագրել են համապատասխան երդումը։ Կառավարությունը երդում տալու պահից համարվում է գործող:

«Երդվում եմ հավատարիմ մնալ Հանրապետությանը, ենթարկվել Սահմանադրությանն ու օրենքներին և կատարել իմ պարտականությունները՝ բացառապես ժողովրդի շահերից ելնելով»,- ասված է երդման տեքստում։