Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով 17 648 վարակվածներ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 17 648-ով , ինչը նվազագույն ցուցանիշն Է 2020 թվականի հոկտեմբերի 28-ից ի վեր: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել Է 3 868 087-ի, փետրվարի 1-ին լրագրողներին հայտնել են Կորոնավիրուսի դեմ պարքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ, շտաբի տվյալների համաձայն՝ նոր դեպքերի աճը կազմել Է 0,46 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում հիվանդ Է 476 295 մարդ: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 18 169-ով՝ մինչեւ 3 318 173: Արդեն մեկ շաբաթ Է, ինչ դուրս գրված հիվանդների քանակը գերազանցում Է վարակման նոր դեպքերի թվին:

Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել Է մինչեւ ախտահարվածների ընդհանուր թվի 85,8 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում Ռուսաստանում աճել Է 437-ով՝ մեկ օր առաջվա 485-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել Է 73 619 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 1,9 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: